Category Archives: հայրենագիտություն

Մեր ընտանիքի Ամանոր

                                    

Ողջույն, ես Ռոբերտն եմ:Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, քանի որ ամանորին ես շատ նվերներ եմ ստանում,հյուր ենք ընդունում,և մենք ենք հյուր գնում: Այդ օրերին ամեն ինչ գեղեցիկ է և հեքիաթային: Ես շատ եմ սիրում ամանորյա սեղանի ուտեստները,մենք գրեթե միշտ պատրաստում ենք արդեն ավանդույթ դարձած խոզի միս,խաշլամա և քյուֆթա

 (տաք ուտեստներից), աղցաններ,պասուց տոլմա և այլն:Հին ավանդական հայկական ուտեսներց է եղել ղափաման,հարիսան,տոլման,պասուց տոլման և այլն: Հնում ամանորյա սեղաններից անպակաս է եղել նաև չիրը,չամիչը,չարազը,մրգերը,որոնք առատության խորհրդանիշ են եղել:

  Ամանորը մենք միշտ դիմավորում ենք մեր տանը ծնողներիս և եղբորս հետ միասին:

Բայց մենք ունենք ընտանեկան ավանդույթ ամանորը դիմավորելուց հետո բոլորով հավաքվում ենք պապիկիս տանը և շարունակում ենք այնտեղ տոնել հարազատներով:

Այդ ավանդութը եկել է հայրիկիս ընտանիքից,երբ հայրիկս փոքր էր, իրենց տանը նույնպես կար այդ ավանդույթը՝ պապիկս իր քույրերի և եղբայրների ընտանիքների հետ միասին հավաքվում և գնում էին Վարդենիս՝ մեծ պապիկի տանը նշելու:

Ես հավատում եմ Ամանորի  հրաշքին և բոլորին մաղթում եմ խաղաղ և երջանիկ պահերով լի տարի:

Եվ այս գեղեցիկ տողերով էլ ցանկանում եմ եզրափակել…

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Ղափամա

Հայկական խոհանոցը հարուստ է ազգային ուտեստներով:Հին հայկական ուտեստներից է

Համարվում նաև ղափաման:Հնում այն մատուցել են տոնախմբությունների ժամանակ:Հայերն այնքան էին սիրում ղափաման,որ դրա մասին երգ էին

նվիրել (Հե՝յ,ջան ղափամա): Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են: Ղափաման աղանդեր է՝ դեսերտ և ունի պատրաստման տարբեր եղանակներ: ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:

Ղափամա պատրաստելու համար հարկավոր է.

  • դդում
  • բրինձ — 0,5 կգ
  • ծիրանաչիր — 100 գ.
  • սալորաչիր — 100 գ.
  • պիստակ — 100 գ.
  • պոպոք — 100 գ.
  • շաքարավազ
  • մեղր
  • դարչին
  • կարագ:

Նախ անհրաժեշտ է կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով պատել շաքարավազով: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի: Ապա պետք է խաշել բրինձը՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պիտի լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս ունենաք շերտավոր տեսք: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակում ենք կարագի մեջ, ապա ավելացնում մեղր այնքան, որ միջուկը ծածկվի, իսկ վերջում՝ մի պտղունձ դարչին: Բրինձն ու չրեղենի զանգվածը պիտի լինեն կիսաեփ, որպեսզի դդումը լցոնելուց ու այն ջեռոցում տեղադրելուց հետո միջուկը ստանա անհրաժեշտ եփվածության աստիճան: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ:  Ղափաման ջեռոցում թողնում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:  

Այն մատուցվում է սառը վիճակում՝ ցանկալի է, քաղցր դեսերտային կարմիր գինով: