Author Archives: roberthakobyan

Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի

Պատմվածքում՝ բոլոր ուղղակի խոսքերը դարձրո՜ւ անուղղակի։

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ​ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…

Սաադիի վերջին գարունը,Իսահակայան։

Կարդա պատմվածքը և վերլուծիր։
Գարուն էր։
Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ
ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին։
Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ
գետի ափին։ Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան
հրաշքը։
Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝
վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով։
Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով
վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է
բանում առավոտյան հովիկին»։
Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝
տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ
ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ
ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին,
աստղերի մեջ…
Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց
դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։
Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել
էր հեռավոր սիրահար վարդերից,— և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է
հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ
արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։
Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝
ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ
աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։
Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։
Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ։
Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ
մազերի մեջ կարմիր նունուֆարներով։
Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի
հելուզակներին՝ կայծակե թրերով։
Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ.
առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։
Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով
Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը։
Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը։ Եվ
Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները,
մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…
Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի
մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք,
վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…
Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն
թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել
բոլոր նրանց վրա։
Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ
վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով։
Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ
տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ
նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։
Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ
աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա,
քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.
— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի
դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։
— Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից
կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս
հրաշքն ու հեքիաթը։
Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին
փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։
Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։
Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու
համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։
Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո’ւց ճանաչում եմ
քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…
Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է։
Վերջի՛ն գարունը։
Պարտեզի դռնակը բացվեց։
Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած
շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։
Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ
արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները։
Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով
քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։
Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով
ողջունեց։
Տխուր էր Սաադին։ Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին։
— Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ։ Ինչո՞ւ ես տխուր։
Սաադին լուռ էր։
— Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես
բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր
անուշ հոգին կբուրե։
Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով։
— Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից։
Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի
մռայլը։
— Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են
եղել միշտ և երբեք չեն թառամել։
— Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։
Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»։
Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը։
Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ
բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի
գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին
դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը։
Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթաշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի
կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի
վրա՝ ասելով.
— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին
խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Վենետիկ

Պարապմունք 40

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:
64

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:
60

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտնել նրա պարագիծը:
44

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:
70

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։
7

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:
18։3=6
18×6=108

9․Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4 սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան պարագիծը:

10․Որքա՞ն են ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է, իսկ մակերեսը՝ 110 սմ²:

11․Երկու հողամասերի ցանկապատերի երկարությունները հավասար են: Առաջին հողամասը ուղղանկյունաձև է՝ 200 մ և 50 մ կողմերով, իսկ երկրորդն ունի քառակուսու ձև: Ո՞ր հողամասի մակերեսն է ավելի մեծ և քանի՞ քառակուսի մետրով է մեծ:
S=200*50=10000<S=125*125=15625

Պարապմունք 40

Առաջադրանքներ․

1. Կոորդինատային ուղղի վրա նշեք անհավասարումների համակարգի բոլոր լուծումները (եթե դրանք գոյություն ունեն)․

ա)

x∈(3;+)

բ)

x∈(1;+)

գ)

x∈(-∞;2)

դ)

x∈(-∞;-5)

ե)

x∈(-∞;0)

զ)

x∈(-5;0)

2․Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարումների համակարգի լուծում՝

ա)

այո

բ)

այո

3․Լուծել անհավասարումների համակարգը

ա)x∈(0;3)
բ)x∈(-∞;-12)
գ)x∈(1;+)
դ)x∈(1;+)

4․Լուծել անհավասարումների համակարգը․

ա)

լուծում չունի

բ)

x∈(2;4)

գ)

x∈(-∞;1/5)

դ)

x∈(0,1;0,2)

5․Լուծել անհավասարումների համակարգը

ա)

x∈[-11;3]

բ)

x∈[1;+∞)

գ)

դ)

ե)

զ)

10.03.25, 8-րդ դասարան,հայոց լեզու

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է․
-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ


Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում․
-Դու քո խոսքը գործով ապացուցիր


Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է․
-Ես անպայման կխմեմ եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը չէ որ ես չեմ խոստացել որ գետերի ջուրն էլ կխմեմ

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

-Իմ ձին գողացել են,- մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:

-Եթե չքնեիր, ձին չէին գողանա,- ասում է իշխանը նրա վրա բարկանալով:

Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

-Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, արթուն կմնայի,- ասում է խելոք մարդը:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            Գողերը հարցնում են, թե ուր է նա իրենց հետ գնում:

— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Միամիտ ձևանալով տանտերն ասում է, թե ինքն ինչ անի, իր տունը հավաքել տանում են, ինքն ինչու մնա:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում:

Պարապմունք 39

Առաջադրանքներ։

1․Լուծել ոչ խիստ գծային անհավասարումները։

ա)x∈[-∞;-2]
բ)x∈(1;+∞)
գ)x∈(8/10;+∞)
դ)

2․ Լուծել  0.8x ≥−4 գծային անհավասարումը:
x∈(5;+∞)

3․ x -ի ո՞ր արժեքների դեպքում է 4x−13 երկանդամն ընդունում դրական արժեքներ։
x∈[4;+∞)

4․ x -ի ո՞ր արժեքների դեպքում է 5x−20 երկանդամն ընդունում ոչ բացասական արժեքներ:
x∈[5;+∞)

5. k-ի ո՞ր արժեքների դեպքում է −5k+12 երկանդամն ընդունում 2-ից մեծ արժեքներ:
x∈[2;+∞)

6. Լուծել անհավասարումը՝
ա) 3x−6≤−5x+26 x∈(4;+∞)
բ) 2x−5<35−6x x∈(5;+∞)
գ) −4(p+5)≤200 p∈(199;+∞)
դ) 2(4−3y)+4(9−y)≤60 -2y 41y∈(-∞;-20,5)
ե) (x+4)2−x2<5x+13
զ) 5x−4≥−3x−8 x∈(-∞;-0,5)

7․ -2-ը տրված ոչ խիստ անհավասարումների լուծո՞ւմ է: Պատասխանը հիմնավորել։

ա) 2 + x ≥ 0 x∈[-2;+) այո
բ) 4 + 2x ≤ 0 x∈[-2;+) այո
գ) 7 − x ≤ 0 x∈(7;+) ոչ
դ) 9 + 5x ≥ 2 – 3x x∈(-0,875;+) ոչ
ե) 4x ≥ −5 + 4x լուծում չունի
զ) 2(1 + x) ≤ 2x x∈(3;+) ոչ

8․ Լուծել անհավասարումները․

ա)
բ)

Պարապմունք 38

Առաջադրանքներ։

1․ Լուծել անհավասարումները։

ա)x∈(1;+∞)
բ)x∈(-∞;-1)
գ)x∈(-∞;-1)
դ)x∈(13/-2;+∞)
ա)x∈(3;+∞)
բ)x∈(8/3;+∞)
գ)x∈(-∞;-2)
դ)x∈(-8/-11;+∞)
ա)լուծում չունի
բ)լուծում չունի
գ)լուծում չունի
դ)լուծում չունի
ա)լուծում չունի
բ)լուծում չունի
գ)լուծում չունի
դ)լուծում չունի

2․ Լուծել անհավասարումները։

ա)x∈(1;+∞)
բ)x∈(2;+∞)
գ)x∈(4;+∞)
դ)x∈(3;+∞)

3․Լուծել անհավասարումները

ա)x∈(3;+∞)
բ)x∈(5;+∞)
գ)x∈(3/5;+∞)
դ)x∈(-37/-12;+∞)

Պարապմունք 37

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։
Կոն երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։
Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:

3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։
Գնդի մակերևույթը տարածության այն կետերի երկրաչափական տեղն է, որոնք հավասարահեռ են մի կետից։

4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր տրամագծի շուրջ:

5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
  • պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
  • գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:

6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Taisnl1.png

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝ 

Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝ 24

 Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝ 25

Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 7

7․Լուծել խնդիրը․

Կոնի առանցքային հատույթը 12 սմ կողմով հավասարակողմ եռանկյուն է։ Որոշել այդ կոնի շառավիղն ու ծնորդը։

8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։

Ի՞նչ կարող եք ասել 7 սմ տրամագծով երկու գնդային մակերևույթների փոխադարձ դասավորության մասին, եթե նրանց կենտրոններիհեռավորությունը՝ ա) 8 սմ է, բ) 4 սմ է,գ) 7սմ է, դ) փոքր է 7 սմ-ից, ե) մեծ է 9 սմ-ից

9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։

Պարապմունք 36

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում գլան։ GEOGEBRA ծրագրով գծել գլան:
Ուղղանկյունը նրա որևէ կողմի շուրջը պտտումից առաջացած տարածական մարմինը կոչվում է գլան։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ գլան։
Գլանը ստանալու համար ուղղանկյունը պտտում ենք մի կողմի շուրջ։

3․ Ո՞րն է գլանի առանցքը, հիմքերը, շառավիղը, առանցքային հատույթը և ծնորդը։
Շրջանների կենտրոններով անցնող ուղիղը կոչվում է գլանի առանցք, շրջանները՝ գլանի հիմքեր, իսկ դրանց շառավիղները՝ գլանի շառավիղներ:Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ:Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է, որի երկու հանդիպակաց կողմերը հիմքի տրամագծեր են: Իսկ մյուս երկու տրամագծեր չհանդիսացող կողմերը կոչվում են ծնորդներ:Գլանի ծնորդները հավասար են:

4․ Ի՞նչ պատկեր է գլանի առանցքային հատույթը։
Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ։

5․Գլանի առանցքային հատույթը քառակուսի է: Գտեք գլանի ծնորդի և շառավիղի հարաբերությունը:

6․ Գլանի առանցքային հատույթը 40սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են: Գտեք գլանի շառավիղը:

7․Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 600-ի անկյուն: Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6սմ է:

8․ Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով: Գոլորիշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին: Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը:

9․ Գլանաձև ցիստեռնի մի մասը լցված է հեղուկով: Ի՞նչ պատկեր է հեղուկի մակերևույթը: Դիտարկեք ցիստեռնի տեղադրման երկու դեպք՝ ուղղաձիգ և հորիզոնական:

Պարապմունք 35

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։ Բերել օրինակներ
Կանոնավոր բազմանկյուն է կոչվում այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր անկյունները  և բոլոր կողմերը հավասար են։

2. GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր եռանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։
ներգծյալ

արտագծյալ

3․GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր քառանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։

4․Ճշմարի՞տ է արդյոք հետևյալ պնդումը
ա) յուրաքանչյուր կանոնավոր բազմանկյուն ուռուցիկ բազմանկյուն է,
ճիշտ է

բ) ցանկացած ուռուցիկ բազմանկյուն կանոնավոր բազմանկյուն է։
սխալ է

5․Հետևյալ պնդումներից որո՞նք են ճշմարիտ

ա) բազմանկյունը կանոնավոր է, եթե այն ուռուցիկ է, և նրա բոլոր կողմերը հավասար են։
Ճիշտ է քանի որ այն ուռուցիկ է։

բ) եռանկյունը կանոնավոր է, եթե նրա բոլոր անկյունները հավասար են։
Ճիշտ է քանի որ բոլոր անկյունները իրար հավասար են։

գ) հավասար կողմերով յուրաքանչյուր քառանկյուն կանոնավոր քառանկլյուն է։
Ճիշտ է քանի որ կողմերը իրար հավասար են։

6․ Տրված է 13,4 դմ կողմով EFGH քառակուսին:

kvadr_rinki2.png

ա) Հաշվիր քառակուսուն ներգծված շրջանագծի շառավիղը:

բ) Հաշվիր քառակուսու մակերեսը:

7․Տրված է հավասարակողմ եռանկյուն, BO=16սմ: 

15ok.png

ա) Գտնել ներգծյալ շրջանագծի շառավիղը:

բ) Գտնել հետևյալ հատվածների երկարությունները:  OE, BE, AD։

8-րդ դասարան, հայոց լեզու,Ենթական և նրա արտահայտությունը

1.Փորձի՜ր շարունակել հետևյալ միտքը՝ շարադրությամբ․

Ցանկություններս շատ են բայց իմ ամենակարևոր ցանկությունը ֆուտբոլիստ դարռնալն է։Ես մարզվում եմ փյունիկ ֆուտբոլային ակումբուի 2012 թվականներում։Ես բացի իմ ֆուտբոլային ակումբից դուրսնել եմ իմ ընկերների հետ ֆուտբոլ խաղում ամեն օր ես իմ դասերը վերջացնում եմ և դուրս եմ գալիս ֆուտբոլ խաղալու։

Ծանոթություն․ Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

Գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։
Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ:
Ընկերները սպասում էին նրա վերադարձին:

Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։
Բոլորը հավաքվել էին եկեղեցու բակում

 Ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 
Դժբախտը վերջ տվեց կյանքին:

 Թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։
Քսանը տասի կրկնապատիկն է:

Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ)  ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ)  հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։
Երգը, պարը, ուրախությունը նրանից անպակաս էին

Առաջադրանքներ:

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով (ենթականերով): 

Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)-Հանկարծ հայտնվեց հերոսը
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)-Ուրեմն կատարվե՞ց երազանքը
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)-Այստեղից չի լսվի զանգը
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)-Հևասպառ սարն էր բարձրանում Հարութը։

2. Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով-Մարդը բարձրացրել էր ձեռքը։
ածականով-Գեղեցիկը փրկեց աշխարհը։
թվականով-Ցուցակում քսաներորդը հաղթեց ավտոմեքենա։
դերանունով-Նա վետ էր զգում իրեն։
դերբայով-Ծխելը վնասակար է արողջությանը։