28.04.25,8-րդ դասարան հայոց լեզու

1.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

2.Երկու նոր տեքստ ստացի՛ր` տեքստի պարբերությունները վերադասավորելով տրված պլանին համապատասխան (անհրաժեշտության դեպքում կարող ես բառեր փոխել կամ ավելացնել): Փորձի՛ր բացատրել, թե յուրաքանչյուր դեպքում ի՞նչն է կարևորվում:

1.Ա. Ալեքսանդրիայի հին գրադարանի մասին Բ. Համարձակ նախագիծ

Գ. Նոր գրադարանն իբրև գիտական կենտրոն Գ. Նոր գրադարանն իբրև կառույց Ե. Գրադարան և փարոս

2.Ա. Ալեքսանդրիայի հին գրադարանի մասին Բ. Համարձակ նախագիծ Գ. Գրադարան և փարոս Դ. Նոր գրադարանն իբրև կառույց Ե. Նոր գրադարանն իբրև գիտական կենտրոն

2000 տարի առաջ Ալեքսանդրիայում կոչ է արվել. «Աշխարհի բոլոր գրքերը հավաքեցեք»: Եվ հավաքեցին: Ստեղծվեց հին աշխարհի մեծագույն գրադարանը, և Ալեքսանդրիան գիտության կենտրոն դարձավ: Մեր կյանքը շատ աղքատ կլիներ առանց Ալեքսանդրիայից տարածված գիտելիքների և կարող էր անհամեմատ ավելի լավը լինել, եթե գիտության այդ օջախը չկործանվեր: Պատմության մեջ մեծագույն գրադարանը ծնվեց ու բարգավաճեց, բայց հետո պատերազմի հետևանքով ոչնչացավ: Այժմ մի համարձակ նախագիծ է ստեղծվում նրա վերածննդի համար: Նոր գրադարանը Ալեքսանդրիային վաղեմի հռչակը վերադարձնելու խնդիրն ունի: Նա 31 մետր բարձրություն և 70 հազար քառակուսի մետր տարածք է ունենալու: Գիտական կենտրոնի համար դա լիովին բավարար է: Ըստ լավագույն նախագծի` կառույցն արևելյան նավահանգստի մոտ պիտի գտնվի, նշանավոր փարոսից ոչ հեռու: Հին գրադարանն էլ կառուցված է եղել դրա մոտ: Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր, սակայն նսեմանամ էր գրադարանի փառքի ստվերում: Դա մշակույթի ու գիտության գրադարան կլինի: Այնտեղ չորս միլիոն հատոր գիրք կլինի: Իսկ դա Բրիտանական գրադարանի ունեցածի քառորդից ավելին է: Տեքստերի պահպանման համար ինչպես թուղթը, այնպես էլ էլեկտրոնային սարքերը կօգտագործվեն: Գրադարանն արաբական աշխարհին ու Միջերկրական ավազանի երկրներին կծառայի:

3.Տեքստն ընդարձակ փոխադրի՛ր` նկարագրություն, բնութագրում, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասությունն

արի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր: Մի մարդ կուշտ խմեց, հովացավ, ասաց. -Ձայնդ ականջ է տանում, չլիներ` լավ չէ՞ր: -Ինչ-ինչ-ի՞նչ,- զարմացավ ջուրը: Տեսա՞ր,- պատասխանեց մարդը,- ձայնդ խանգարեց, խոսքս քեգ չհասավ:

Հասա՛վ ու շա՛տ լավ հասավ, ո՛վ կարճամիտ,- ասաց ջուրը:- Ամեն բան, որ շարժվում է, ձայն պիտի հանի:

4.Տրված տեքստը փոխադրի՛ր տասը նախադասությամբ:

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

5 .Այս միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

6 .Այս միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

աշխ.տակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

7.Ընդգծի ´ր այն նախադասությունները, որոնք`

-նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան են նկարագրում, -գործողությունն են բացատրում, -հերոսների վերաբերմունքն են ցույց տալիս, -կրկնվում են: Այդ բոլոր նախադասությունները տեքստից հանի՛ր: Ինչպիսի՞ն է ստացածդ տեքստը:

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ, միայն մի քիթ ուներ: Քիթը սև էր, ցցուն, կրկնակոշիկի մեծության: Փիղն այդ քիթը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով որևէ իր բաբձրացնել չէր կարողանում: Բայց մի Փիղ կար, մի Նոր Փիղ: Նա անհագ հետաքրքրասիրությամբ լի մի Փղիկ էր: Իսկ դա նշանակում է, որ չափազանց հարցասեր էր: Փղիկն ապրում էր Աֆրիկայում և ամբողջ մայր ցամաքն իր անհագ հետաքրքրասիրությամբ էր լցրել: Ինչ տեսնում էր, լսում, շոշափում կամ հոտոտում, ամեն ինչի մասին հարց էր տալիս: Բարձրահասակ Ջայլամ մորաքրոջը հարցնում էր, թե ինչո՛ւ նրա փետուրները հենց այդպես են աճում: Եվ բարձրահասակ

մորաքույրը` Ջայլամը, նրան իր կոշտ-կոշտ մագիլներով հարվածում էր: Կամ լողլող Ընձուղտ հորեղբորը հարցնում էր, թե ինչի՛ց է նրա մաշկը բծավոր դարձել: Եվ լողլող հորեղբայրը` Ընձուղտը, նրան իր ծանր-ծանր սմբակով քացի էր տալիս: Բայց Փղիկը դեռևս անհագ հետաքրքրասիրությամբ լի էր: Ապա հաստ հորաքույր Գետաձիուն էր հարցնում, թե ինչո՛ւ են նրա աչքերը կարմիր: Եվ հաստ հորաքույրը` Գետաձին, հարվածում էր նրան իր լայն-լայն սմբակով: Կամ փրչոտ քեռի Շնագլուխ Կապիկին հարցնում էր, թե սեխերն ինչո՞ւ հենց այդպիսի համ ունեն: Եվ փրչոտ քեռին` Շնագլուխ Կապիկը, նրան իր մազոտ-մազմզոտ թաթով շրմփացնում էր: Բայց Փղիկր դեռևս լի էր անհագ հետաքրքրասիրությամբ: Նրա բոլոր հորաքույր-մորաքույրներն ու քեռի-հորեդբայրները նրան դնգստում էին: Բայց Փղիկը դեռևս լի էր անհագ հետաքրքրասիրությամբ:

Մի գեղեցիկ առավոտ, Գիշերահավասարի նախօրեի կեսին, հետաքրքրասեր Փղիկր մի բոլորովին նոր ու հետաքրքիր հարց տվեց: Դա նախկինում երբեք չէր հարցրել: -Կոկորդիլոսն ի՞նչ է ուտում ճաշին,- հարցրեց նա: Բոլորը սարսափահար, տագնապահար ճչացին` սո՛ւս, ու անմիջապես, ուղղակիորեն, առանց դադարի, երկար-երկար ծեծեցին նրան:

Leave a comment