Daily Archives: April 9, 2025

Պարապմունք 45

Առաջադրանքներ։

1․ Սեղանի հիմքերը 3 մ և 7 մ են, իսկ բարձրությունը՝ 6 մ: Հաշվիր սեղանի մակերեսը:
S=3+7/2*6=30

2․ Ո՞ր հատվածի երկարությունն է հավասար սեղանի հիմքերի կիսագումարին:

  • միջնուղղահայացի
  • միջին գծի
  • անկյունագծի

3․Գտնել AD և BC հիմքերով ABCD սեղանի մակերեսը, եթե՝

ա) AD=21 սմ, BC=17 սմ, BH բարձրությունը 7սմ է,
S=21+17/2*7=133

բ) ∠D=30, AD=10սմ, BC=2սմ, CD=8սմ,
S=10+2/2*4=24

գ) CD⊥AD, AD=13սմ, CD=8սմ, BC=5սմ:
S=5+13/2*8=72

4. Հավասարասրուն սեղանի պարագիծը 32 սմ է, սրունքը՝ 5 սմ, իսկ մակերեսը՝ 44 սմ2: Գտեք սեղանի բարձրությունը:
22/2*h=44
h=4

5․ ABCD սեղանի AD և BC հիմքերը համապատասխանաբար 10 սմ և 8 սմ են: ACD եռանկյան մակերեսը 30սմ2 է: Գտեք սեղանի մակերեսը:

6. Ուղղանկյուն սեղանի մակերեսը 30 սմ2 է, պարագիծը՝ 28 սմ, իսկ փոքր սրունքը՝ 3 սմ: Գտնել սեղանի մեծ սրունքը:

7. Գտնել ուղղանկյուն սեղանի մակերեսը, որի փոքր կողմերը 6սմ են, իսկ մեծ անկյունը՝ 135o:

8․ Տրված է ուղղանկյուն սեղան, որի փոքր հիմքը 6 սմ է: Փոքր սրունքը 18 սմ է, իսկ մեծը՝ հիմքի հետ կազմում է ∡45° -ի անկյուն: Գտնել սեղանի մակերեսը:

Հայոց լեզու 09,04,2025

ստուգաբանություն

ստուգաբան
թույն
թագ
բութ
գույն
թան
անասուն
նյութ
բնություն
բույն
բուն
ում
նա
աննա
անբան
մութ
ութ
սուտ
բուգ
յան



լուսացույց

լույս
ցույց
ցուլ
սալ
լաց
ուսույց
լուս

ուլ
այլ
ուս


07.04.25,8-րդ դասարան,հայոց լեզու

  1. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց
    գույն
    վեճ
    տուն
    բույս
    մատյան
    երկու
    սեր
    ձայն
    ուղի:

    2.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:
    3.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
    Սոդոմ և Գոմոր
    քավության նոխազ
    բաբելոնյան աշտարակաշինություն:
        

4.Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

5.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

7.Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 8.Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր: