1.Տրված նախադասության հիման վրա հորինի՛ր երկու պատմություն, որոնցից մեկում միտքն ողղակի հասկացվի, մյուսում `փոխաբերաբար:
Լեզուն չլիներ` ագռավներն աչքերը կհանեին:
Ուղղակի իմաստով
Մեր գյուղում մի սովորություն կար՝ խոսքն անտեսողների համար պատիժ սահմանել: Ագռավները, գյուղի խորհրդանիշն էին, և յուրաքանչյուր խախտողին նախազգուշացնում էին․ «Լեզուն օգտագործիր, թե չէ ագռավներն աչքերդ կհանեն»: Մի օր մի պատանի մոռացավ ողջունել ավագին: Ագռավները հավաքվեցին նրա տան մոտ և սարսափելի աղմուկ բարձրացրին, իսկ տղան, սարսափած, ամբողջ օրը ներողություն էր խնդրում: Այդ օրվանից հետո բոլորը սովորեցին միշտ ճիշտ ժամանակին խոսել:
Փոխաբերական իմաստով
Դպրոցում մի խումբ աշակերտներ հաճախ մնում էին լռակյաց, անգամ երբ տեսնում էին անարդարություն: Մի օր ուսուցիչը նրանց ասաց․ «Լռությամբ դուք ձեր ձայնի արժեքն եք կորցնում: Լեզուն չլիներ՝ ագռավներն աչքերը կհանեին»: Այդ խոսքերն նրանց ստիպեցին մտածել, և հաջորդ անգամ, երբ դասարանում սխալ գնահատական նշանակվեց, նրանք համարձակորեն արտահայտեցին իրենց դժգոհությունը:
2.Ըստ տրված հետևության` տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի՛ր:
Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
2.Տրված բառերի մեջ ի՞նչ հնչյունափոխություն կա:
գլխարկ-գլուխ+արկ, գունավոր-գույն+ավոր, կրկնել-կրկին+ել, ձնհալ-ձյուն+հալ, ծննդյան-ծնունդ+յան, թռչնակերպ-թռչյուն+ակերպ, ձվաձև-ձու+աձև:
3.Ընդգծի՛ր նախադասությունների ենթականերն ու ստորոգյալները և կետադրի՛ր։
Օրը վերջանում էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր. ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում՝ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
5․ Ընդգծի’ր նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։
Առանձնացրու պարզ և բարդ նախադասությունները․
Երեխան, վախենալով շնից, մտավ մոտակա տունը։ պարզ
Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։ բարդ
Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։ պարզ
Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքի անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան, իսկ աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք։ բարդ
Դու գնացիր, և ես մոռացա քեզ։ բարդ
Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին, հանրակացարանն է: բարդ
