09.10.2024
1.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
կառավարության ղեկավարը-վարչապետ
փայտագործ վարպետ-ատաղձագործ
գինի մատուցող-մատռվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-կիսալուսին
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ
գազանի բերան-կլափ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր-գոյժ
բարի լուր-բերող
ոչ դեմ և ոչ կողմ-քվեարկող
2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելազուրկ, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —քառագագաթ
մեղմաձայն —բաղաձայն
պերճաշուք-վսեմաշուք
բերդակալ-ատենակալ
հուսաբեկ-անբեկ
հուշաղբյուր-անբույր
գնահատանիշ-թվանիշ
ժպտադեմ-անասնադեմ
բեմահարթակ-դիմահարթակ
գեղատես-վատատես
4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:
5.Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:
6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
8 Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ: