8-րդ դասարան,հայոց լեզու

16.10.24

1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիկան խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքնի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2.Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգաապահ,  բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորություն,  անդրավարտիք, սիգապանծ,  խորդուբորդ,  կմաղք,  կցկտուր,  ճեպընթաց, դժողք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն
մրջնաբույն, մասնաբաժին, խոժոռադեմ, երաշտահավ, բեռնախցիկ, խոտհունձ

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

ենթասպա, նախագիծ, արտասահման, վերադարձ, հարատև, առաջնագիծ

5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել-Հիմնահատակ կործանել՝ ավերել:
Նա քարը քարին չթողնելով ավերեց կյանքը։

6. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ-Լինում են ձկներ, որոնք կարող են դուրս գալ ափերից։
Երբ նա ձայնը բարձացրեց իմ վրա , ես ափերից դուրս եկա։

7. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել-Սա քո վերջին շանսն է, խելքը գլուխտ հավաքիր։

8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Դժբախտ, թշվառ, անբախտ, չարաբախտ, տարաբախտ, ապերջանիկ

հին հնամենի հնօրյա հինավուրց, վաղեմի,

փնթփնթան, դժգոհ, դժկամ

անկայուն, երերուն, անհաստատ, խախուտ

տոկուն, դիմացկուն, պինդ,

8. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

ցասում ֊ թախիծ

անդրավարտիկ ֊ տաբատ

մթնշաղ ֊ երեկո

արփի ֊ արեգակ

փափագ ֊ բաղձանք

արգասիք ֊ արդյունք

9.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

երանգավառ֊ դժգույն

կարևոր ֊ երկրորդական

խորդուբորդ ֊ ողորկ

համր ֊ խոսուն

տամուկ ֊ չոր

փոքրոգի ֊ վեհանձն

Leave a comment