1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին, ահավոր արձագանքից:
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ:
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել:
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին,որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցածպարծենում էր:
Գայլը մի անգամ, որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույսուներ:
Պատմության մեջ հայտնի են դեպքեր,երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրածգիրքը:
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
Մի անգամ,երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ միառարկա Տոկիոյում, մի անգամ մեծ իրարանցում սկսվեց:
Նյու Յորքում, պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնումէ սուտը:
Այնքան հզոր է մոծակ, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից:
Մոլորված մարդը, հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա:
Մի անգամ, առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:
2.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
Ժամանակին մի վարժապետ կար:
Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն:
Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել:
Մի խարխուլ ջրհոր գտան:
Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան:
Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:
Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար:
Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին. -Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ… Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել։
3.Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր: Ուլիկն ասաց. — Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր: Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց. -Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
4.Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել:Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար առանց հանգստանալու վազում էր: Այդպես նա նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը: Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:






































