Daily Archives: February 19, 2024

ՈՒղիղ և հակադարձ համեմատականություններ (Դաս 3)

ա)Երկու մեծություններ անվանում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը մեծա- նում է նույնքան անգամ:

բ)Երկու մեծություններ անվանում են հակադարձ համեմա- տական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է։

ա)2*800=1600
բ)800:2=400

ա)2*800=1600
բ)2:800=400

ա)30*2=60
բ)30:10=3

ա)36:3=12
բ)36*5=180

ա)3:3=1
բ)3*5=15

480:6*2=160

4*2=8 կգ շաքարավազ

6*3=18 կգ միրգ

300 գ։100 գ*4 գ=12 գ աղ

4 ժամում

ա)

Հայոց լեզու 17.02.2024

Կարդա՜ և սովորի՜ր։

Դերբայներ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ —  վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
ԴԵՐԲԱՅ      ՀԻՄՔ  ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

2.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորներին առանձնանացրեցին

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանքանյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռնահանքերում ու մետաղաձուլարաններում:

4. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանի որդի, արյունարբու-Արյուն խմող, արքայանիստ- Որտեղ նստում Է թագավորը, դյուրաբեկ-Հեշտ կոտրվող, գավաթակից, դրկից-Հարևան:

Դերբայ      Հիմք  Վերջավորություն