Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափումը։Չափման սխալ։
Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն: Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ որն ընդունված է որպես միավոր
2․Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք։Չափման գործիք չափերիզ,չափագլան,այրկենաչափ ,սենյակային ջերմաչափ,բժշկական ջերմաչափ։
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։Բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակը
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։Չափման սխալը կախված է նաև չափաքանոնի սխալ դիրքից ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։
7․Ինչպե՞ են որոշում չափման սխալը։Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և ընդունված է համարել որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։
Կրկնել և սովորել․Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ16։Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների երկարությունների և
