Daily Archives: May 2, 2023

Ապրիլի 17-21

Դասի թեման՝ ծաղկավոր բույսերի օրգանները:Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Վեգետատիվ են`
    ցողունը
    տերևը
    արմատը։Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  2. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Գեներատիվ են`
    ծաղիկը
    պտուղը
    սերմը։Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
  3. Որո՞նք են արմատի գործառույթները:Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  4. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
    1Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:
    2Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
    3Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:
  5. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
    Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
  6. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
  7. Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

08.04.2023

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։Բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։Քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։Բջջաթաղանթ՝
    սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։Բջջաթաղանթ՝
    սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  6. Ի՞նչ է հյուսվածքը։Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
  7. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։Բուսական հյուսվածքները լինում են՝
    գոյացնող
    ծածկող
    հիմնական
    փոխադրող
    մեխանիկական
  8. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  9. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

31.03.2023

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:
2. Ի՞նչ է ոսպնյակը:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։
5.Նշի՛ր հայելիների տեսակները։Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Ամփոփիչ աշխատանք

19.03.2023

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: