Daily Archives: March 6, 2023

06.03.2023

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:Ես համարում եմ, որ պատմվածք է ,քանի որ այս պատմվածքում պատմում էին:
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:Նա շատ աշխատասեր էր։
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:Քանի որ նա օգնում էր վաճառականին։
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով: Իմ կարծիքով բարեկիրթ մարդը դաստիարակված մարդն է։
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:Լավ կրթված
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:Պատմության ասելիքը այն է՝ պետք է կրթված լինես։
  7. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկգեղեցիկ բժիշկ,բարի բժիշկ,չար բժիշկ։

հողկեղտոտ հող,թաց հող,չոր հող։

հուշվատ հուշ,լավ հուշ,բարի հուշ։

թուղթգունավոր թուղթ,կարմիր թուղթ,ճղճղած թուղթ։

  • Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին  որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Դաս և առաջադրանքներ

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Դաս 1

հարցեր

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։Մագնեսիայի ճակատամարտից հետո Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոթքում վերականգնեցին Հայոց անկախությունը։
  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ին։Արտաշես I-ի (Ք․ա․ 189-160 թթ․) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։Նա Մարաստանից։Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։Հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է <<Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ>>։

Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Գիր և արվեստ

  • Հասարակության զարգացման ո՞ր փուլում է ստեղծվել գիրը։
  • Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
  • Ի՞նչ է սեպագիրը, ովքե՞ր են ստեղծել այն։
  • Հին Արևելքի գեղարվեստական ստեղծագործություններն ի՞նչ բնույթ ունեն։ Ինչի՞ մասին են դրանք։

Դաս 2
Գիտություն

  • Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։
  • Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։

Դաս և առաջադրանքներ

20․02․2023

Դաս 1

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  • Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։
  • Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։
  • Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը։

Դաս 2
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

հարցեր

  • Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը Ք.ա. երրորդ դարի վերջին։
  • Ինչու՞ Սելևկյաններին ի վերջո հաջողվեց գրավել Հայաստանը։

Դաս և առաջադրանքներ

Փետրվարի 13-17

Դաս 1. Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

  • Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։
  • Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։
  • Ո՞վ էր Երվանդ III-ը։

Դաս 2. ՀԻՆ ԱՐևԵԼՔԻ ԿՐՈՆՆԵՐԸ

  • Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։
  • Ի՞նչ է դիցարանը։
  • Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

05.02.2023

Հարցեր

  • Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։Պարույր Հայկանզունին Հայոց թագավորն էր։Նրա գլխավորության հզորանում է իշխանությունը։Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։
  • Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։Ք․ա 580-570-ական թթ․ Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը։Վերջինիս անունով էլ Հայկազունների արքայատոհմի նոր ճյուղը կոչվում է Երվանդական կամ Երվանդունի։
  • Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։Երվանդ Սակավակյացի թագավորությունը ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։Թագավորության սհամանները հասնում էին Կուր գետը և Սև ծովը, արևելքում՝ Մարաստան,հարավում՝ հյուսիսային Միջագետք ,իսկ արևմուտքում կապադովկիա։