Monthly Archives: March 2023

<<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>>

24.03.23

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:Ծխախոտ մի տուր մարդկանց։

3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։Ճամփորդել սիրող մարդ ,նա խելացի էր։

4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։Ճամփորդասեր մարդը։

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:Կար երկու հերոս՝ Կարո քեռին և Մելիք քեռին, նրանք շատ հետաքրքիր էին և խելացի։

Հին Հունաստան

12.03.2023

Հարցեր

  • Հունական ի՞նչ ցեղախմբեր կարող եք նշել։Այդ ցեղախմբերն են աքայացիները, դորիացիները,հոնիացիները։
  • Հունական ո՞ր ցեղերը ներթափանցեցին Կրետե Ք.ա. Xll դ. կեսերին։Կրետե ներթափանցեցին հունական աքայական ցեղերը։
  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ դորիացիների ներթափանցումը Կրետե և Հունաստան։Աքայացիները չկարողացան դիմակայել Ք․ա․ XII դարի կեսերին սկսված հունական մեկ այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին։Արդյունքում Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից։

Մարտի 13_17

Հաստատուն մագնիսներ

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Խաղալիքների, հեռախոսի և բարձրախոսներում։

Մարտի 6_10

Կայծակ

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:

Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է արագ գնալ փակ տարածք

Մարտի 6-10

էլեկտրական հոսանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

  1. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Այն նյութերը, որոնք փոխանցում են էլեկտրական հոսանքը կոչվում են հաղորդիչներ։

Օրինակ ՝ Ջուր, թաց հող, մետաղ, մարդու մարմինը։

Փետրվարի 20-24

1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:

2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է թթվածինից և ձգողական ուջից և արևից :
  2. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
    Մեխանիկական, էլեկտրական, ջերմային, միջուկային, քիմիական, ճառագայթային,
  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
    Կենդանիները օրգանական նյությերը ստանում են սնվելով այլ կենդանիներով, բույսերով։
  2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է թաք և սառը հասկացությունները։
  3. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ որ ջերմաչափի ցուցմունքը դադարում է փոխվել, այդ պահին ջերմային հավասարակշռության վիճակում
  4. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Հեղուկային, էլեկտրոնային, մեծանիկական, օպտիկական, գազային։
  5. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
  6. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  7. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
     Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  8. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  9. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  10. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  11. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
  12. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
  13. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Երբ որ մարմինը փոխում է իր դիրքը այլ մարմինների նկատմամբ։
  14. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
  15. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Մարմինները շարժվում են արագ կամ դանդաղ, ուղղագիծ կամ կոր գծով, հավասարաչափ կամ անհավասարաչափ։
  16. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:
    Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

23.03.2023

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: 

ա) Լույսթույնկենդանի, տեր, մեջուղիանուրջկամուրջկատու:

բ) Ություն, բար, վորակելերեսազգիուկկից:

լուսերես,տիրել,թունավոր,կենդանություն,միջուկ,ուղեկից,անրջել,կամրջակ,կատվազգի

53.Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից,  մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին …:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի մեր մոլորակի անցյալն է: Եվ …ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ․․․ է: Դեռ լուծում չունի այն հարցը թէ ինչի հետևանք ով չունի այն հարցը, թե ինչի …ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա Իտալիա ,:

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում  նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

21.03.2023

45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը  ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար :
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի :
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում :

46.Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազելխմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածելերազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնելցանկանալ:

47.     Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ ձեռնըտու չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա ընտանեկան դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ արժանվույն:

Դ. Ներողություն խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական բարձունքը, շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

48. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝

հարկ-Մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում վճարել բարձր հարկեր: Մեր շենքը բարձրահարկ է։

փող-Դուդուկը փողային գործիք է։Ես շատ փողերով կարող եմ գնել շատ կոնֆետներ։

ափ-Մենք ընտանիքով գնացել էինք ծով, ծովի ափին ես շատ խխունջներ տեսա։Ես իմ ձեռքի ափին տիպ էի կպցրել։