760.Գտե՛ք պատկերների համաչափության առանցքները (տե՛ս նկ. 89)։


762.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը գ է։
763.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %ը հաճարենու անտառն է, 16 %ը՝ սոճու, 20 %ը՝ եղևնու, 24 %ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։
765.Լրացրե՛ք դատարկ վանդակները.

1728/25 -576/25 -72/25 -72/5
766.Հայտնի է, որ ցանկացած եռանկյան անկյունների գումարը 180o է։ Գտե՛ք ABC եռանկյան C անկյան մեծությունը, եթե՝ ա) ∠A = 90°, ∠B = 30°, բ) ∠A + ∠B = 130°, գ) ∠Aն ուղիղ անկյուն է, իսկ ∠Bն նրանից երկու անգամ փոքր է, դ) ∠Aն եռանկյան բոլոր անկյունների գումարի ն է, իսկ ∠Bն՝ ը։
767.Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։
