Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»
Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.
– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:
Առաջադրանքներ՝
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր: Այս պատմությունը կույր մարդու մասին է, ով ամեն ինչից դժգոհ էր։
2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Այս պատմությունը դժգոհ ու անշնորհակալ մարդու մասին է, որին բոլորը խղճում էին ու օգնում ,իսկ ինքը ամեն ինչից դժգոհում էր։
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Ժլատը տապակից էլ է ուզում յուղ հանել
Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ
Երբ վերցնում է, հազար փութն էլ է քիչ, երբ տալիս է, մի ֆունտն էլ է քիչ
