216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր- հարազատ
եղբայր-հոգատար
մայր-բարի,գեղեցիկ
հայր-համբերատար
տատիկ-ծեր
պապիկ-զարամյալ
217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ-սրտաին, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցյին, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ,ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-Ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:
218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս : Այնտեղ դա օգտագործվում էր որպես , մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր:
Ածականները հանելիս,կորում է նկարագրությունը։
219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
Ասում են, թե կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է: մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում: Այդ , լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
Ածականները հանելիս երկրորդ մասում կորում է հեղինակի վերաբերմունքը։
220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով: հարկերում կանգնեցված են սյուներ, պատերին կարելի է տեսնել զարդանախշեր:
Ածակնները հանելիս գեղեծկությունն ու նկարագրությունը կորում է։
