Մաթեմատիկայի ստուգատես 2021

Հունիսյան ճամբարի ընթացքում ընկեր Գրետայի հետ միասին իրականացրեցինք  մաթեմատիկայի ստուգատեսի 4 կանգառ։

Այդ 4 գործնական  աշխատանքի միջոցով ստուգեցինք, թե մեր գիտելիքները որքնով ենք կարողանում գործնականում կիրառել։

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում:

Նախ կարդոնե թղթի վրա գծեցինք տարբեր երկրաչափական պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են  ու դասավորեցինք սեղանի վրա։  Յուրաքանչյուրս մոտեցանք սեղանին, ընտրեցինք որևէ երկրաչափական  պատկեր, որը բազմանկյուն էր  ու  հաշվեցինք այդ բազմանկյան պարագիծը։

Նախ ես  գրանցեցի, թե երբ մոտեցա  սեղանին, դասընկերս  միացրեց վարյկենաչափը, ընտրեցի մի պատկեր(բազմանկյուն) և սկսեցի  կատարել չափումները:  Համակարգչիս word ֆայլում գծեցի  իմ ընտրած պատկերը, չափեցի  և գրանցեցի բոլոր կողմերի երկարություններն ու հաշվեցի  պարագիծը:

Բազմանկյուն՝ ուղղանկյուն

Երկարություն՝70 սմ

Լայնություն՝30 սմ

Պարագիծ՝2×70+2×30=200

Աշխատանքի տևողություն՝ 

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերեսի հաշվում: Ես մոտեցա  հատակին, որը սալիկապատված էր քառակուսաձև սալիկներով։ Չափերիզի միջոցով չափեցի 1 քառակուսաձև սալիկի  կողմի երկարությունը և հաշվեցի 1 սալիկի մակերսը։ Դրանից հետո հաշվեցի  հատակի  բոլոր սալիկների ընդհանուր մակերեսը։

 Նորից word  ֆայլում նշեցի  առաջադրանքը կատարելու սկիզբը և  ավարտը։ Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

1 քառակուսու  կողմը՝  30 սմ

1 սալիկի մակերեսը՝ 30×30=900 սմ քառ. 

Բոլոր միանման 65 սալիկի մակերեսը՝65×900=58500 սմ քառ. 

Դրանից հետո մոտեցա  ուղղանկյունաձև սեղանին չափերիզի միջոցով չափեցի սեղանի լայունությունն ու երկարությունը, որից հետո հաշվեցի մակերսն ու պարագիծը։

Բազմանկյուն՝ ուղղանկյուն

Երկարություն՝110 սմ

Լայնություն՝70 սմ

՝

Մակերես՝110×70=7700 սմ քառ. 

Աշխատանքի տևողություն՝ 8 ր

Երրորդ կանգառ՝ կշռում: Մոտեցա սեղանին, գրանցեցի  առաջադրանքը սկսելու ժամանակը՝ միացնելով վայրկենաչափը: Կանգնեցի կշեռքին և գրանցեցի իմ զանգվածը: Հետո կշռվեցի նաև իմ  ուսապարկով: Գրանցեցի արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով  պարզեցի  ուսապարկիս զանգվածը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

Իմ զանգվածը՝ 28կգ 200գ

Իմ զանգվածը ուսապարկով՝ 33կգ 300գ

Ուսապարկի զանգվածը՝8կգ200 գ

 Աշխատանքի տևողությունը՝ 5 ր

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Նախ չափեցինք և գրանցեցինք  իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստեցի հեծանիվ, օգնականը միացնրեց  վայրկենաչափը: Հեծանիվը քշեցի  40 մետր (գնալ, վերադառնալ): Օգնականը գրանցեց  ժամանակը: Հետո չափեցի  և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի  նաև, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա: Հաշվեցի, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր  անցա՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվեցի, թե քանի մետր կանցնեի մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցնեի: Ստացված թիվը ներկայացրեցի…կմ և …մ տեսքով:

Զարկերի քանակ՝ նախքան հեծանիվ քշելը՝ 77

 Զարկ քանակ՝ հեծանիվ քշելուց հետո՝83

40 անցելեմ 19 վարկյանում

1 վայրկյանում՝ 40:19=2(2մնացորդ)՝ մոտավորապես 2 մետր

1 ժ=3600 վ, 3600×2=7200 մ= 7 կմ 200 մ՝ 1 ժամում

Leave a comment