Առաջադրանքների փաթեթ 10-15 մայիսի
4.2 դասարան
10 մայիսի
երկուշաբթի
Կատարել տեքստային առաջադրանքները։
Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակ,տաղտ,կարճ,մարդ:
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.-կար անող
3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը-գոյական,ածական
6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում- ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ ,որ թագավորը՝ հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ______ծաղկին_____ նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն _______մարդու______ բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, ______սարեր______ շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ _____չի գնա______:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:-կամակորությունը
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:-վերմակը դիտավորյալ կարճ է կարում
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում- ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին-քաջ Նազարի
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:-պարկանման վերմակ կկարեի, կմտներ մեջը,ամուր կփակեյի և չէր կարողանա դուրս գալ էնտեղից:
15.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը-եսասեր թագավորը
11 մայիսի
երեքշաբթի
Կարդա՛լ Մխիթար Գոշի առակներից մեկը և պատմել սովորել։
Լրացուցիչ առաջադրանք
Նկարազարդել առակը և ձայնագրել։
