Category Archives: տեխնոլոգիա

Վայրի խաղող

Վայրի խաղողը մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական 

330px-Ampelopsis_brevipedunculata_1

կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, մայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորրդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։