Category Archives: Պատմություն

Վանի համահայկական թագավորությունը

Դաս 1

• Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Ի՞նչ անուններով է հայտնի։Ք․ա․ IX դարում Վանալճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահակական առաջին թագավորությունը։Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ,իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։Երկիրը նաև անվանում էն՝ Նաիրի, իսկ տեղական լեզվով այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն։
• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը։Սարդուր առաջինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։Նրա շինարարական և ռազմական գործունեյությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխահի տարացքների հետ Սարդուր մեկի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թագավորությունը

Միջագետքի առաջին պետությունները

Հարցեր


• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։Միջագետքը Եփրատ և Տիգրիս գետերի մինջև ընկած տարացքն է։Այստեղից էլ առաջացել է նրա անվանումը։Միջագետքը սկսվում է Հայկական լեռնաշխարհի հարավից և ձգվում մինչև Պարսից ծոց։
• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։Միջագետքում հաստատված սեմական ցեղերից մեկի առաջնորդ Սարգոնը (Ք․ա․ 2330-2295թթ․) նվաճեց Շումերի քաղաքները և հիմնադրեց Աքքադ պետությունը։Նա դարձավ ամբղջ Միջագետքի արքան։Սարգոնը մի քանի խոշորր արշավանքներ կազմակերպեց նաև դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի ,նա շատ տարածքներ նվաճեց,որի համար ստացավ <<Աշխահի չորս կողմերի արքա>>տիտղոսը։
•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։Միջագետքի կենտրոնում Ք․ա․ II հազարամյակի սկզբներին ստեղծվեց Բաբելոնի թագավորությունը։Այն մեծ վերելք ապրեց Հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի Համմուրապիի (Ք․ա․ 1792-1750թթ․)օրոք։
• Ինչո՞վ են նշանավորվել Միջագետքի պետությունների մեջ Շումերը, Աքադը և Բաբելոնը։Նորաստեծ պետությունում Համմուրապին կարգ ու կանոն հաստատեց ,ստեղծեց միասնական օրենսգիրք,որը բաղկացած էր 282 հոդվածից։Ստեծվեցին դատարաններ ,որի գերագույն դատավորը պետության արքան էր,մարդիկ արդեն կարող էին օրենքով պաշտպանվել։

Վաղ պետական կազմավորումները հայաստանի տարածքում

Հարցեր

• Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտան, ո՞րն էր նրա հովանավոր աստվածը։Հայկական լեռնաշխարհի հայտնի առաջին պետությունը Արատտան է։Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր ավագների ժողովում։Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի,նաև սեփական գրի մասին։Արատտայի հովանավոր ասվածն էր Հայկը,նա իմաստության և ջրերի ասված Հայայի որդին էր։
• Մի քանի նախադասությամբ ներկայացրեք Հայասսա թագավորության մասին։Ք․ ա․ II հազարամյակի կեսերին Հայստանից արևմուտք բնակվում էին խեթերը։Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։Մեր երկիը կոչում էին <<Հայասա>>,որը խեթերեն նշանակում է <<հայերի երկիր>>։Հայասան ուներ իր արքունիքը ,բանակը ,քաղաքային կենտրոնները,դիցարանը։
• Մի քանի նախադասությամբ պատմեք Նաիրի երկրի մասին։Ք․ ա․ XIII-X դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանալճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։Նաիրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։Նաիրին հիշատակվում է իբրև ընդարձակ,հպատակություն չճանաչող երկիր, որն ուներ 250 քաղաք՝ զորավոր պարիսպներով։Ք․ ա․ IX դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միսանական պետություն։

ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ

Հարցեր

• Ովքե՞ր էին փարավոնները։ Եգիպտոսում արքաին անվանում էին փարավոն , որը նշանակում է մեծ տան- պալատի տեր:

• Մի քանի նախադասությամբ ներկայացրու Ռամզես ll-ի գահակալման տարիները։
Ռամզես II գահակալել է Ք.Ա. 1279-1213թթ: Ռամզեսի օրոք հավերժական բարեկամության պայմանագիր է կնքվում խեթական արքայի հետ:
• 
Ի՞նչ գիտեք եգիպտական մշակույթի մասին։ Եգիպտացիները իրեց փարավոների համար մահնալուց հետո կառուցում էին բուրգեր, որտեղ փարավոններից սարքում էին մումիա և պահում բուրգերի մեջ :
• Ինչու՞ է հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել 

Նեղոսի պարգև։ Որովհետև, Նեղոս գետի շնորհիվ Նեղոսի ափերի մոտ կարողանում էին ստեղծել հզոր պետություններ:

Հայերի ծագումը 19․10․2022

Հարցեր

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։

Հնդեվրոպական նախահարենիքը զբաղեցրել է Հայկական լեռնաշխառհը,Փոքր Ասիայի արևելքը,Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտք։Հայկական լեռնաշխահը կազմել է հնդ Եվրոպական նախահայրենիքին կենտրոնական շրջանը։


• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։Հայերը պատկանում են աշխարհի ամենա բազմանդամ լեզվա ընտանիքին։Այն կոչվում է հնդեվրոպական,քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվում են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարացքում։


• Ի՞նչ է ավանդազրույցը։Ավանդազրույցը ժողովրդական անգիր վիպական ստեղծագործություն:Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է։


• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։Դրա համաձայն՝ հայերը դյութազուն Հայկի ժառանգներն են։Այդ բոլորմ զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պավար։

Նախնադար

Սեպտեմբերի 26-30

• Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչու՞։ Քանի՞ շրջանի է այն բաժանվում։Համաշխարհային պատմության հնագույն շրջանը կոչվում է նախնադար։Բաժանվում է մի քանի փուլերի՝ Քարի դար,իսկ քարի դարը բաժանվում է երեք ենթափուլի՝ հին քարի դար(պալեոլիթ),միջին քարի դար(մեզոլիթ)և նոր քարի դար(նեոլիթ)։


• Ե՞րբ է սկսվել երկրագնդի մեծ սառցակալումը, ի՞նչ հետևանքներ է այն ունեցել։Սառցակալումը սկսվել է մոտ մեկ միլիոն տարի առաջ։Այդ պատճառաով վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները,անհետացան կենդանիների շատ տեսակներ։


• Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։Հնագույն մարդկանց խմբերը կոչվում էին նախնադարյան հոտեր։


• Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։Հնագույն մարդիկ զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։


• Ի՞նչ սկզբունքով է կազմավորվել տոհմը։ Ինչո՞վ է այն տարբերվում հոտից։Մոտ 40-35 հազար տարի առաջ ձևավորվեցին մարդկանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ։Ի տարբերություն հոտի՝ համայնքն ուներ բնակության մշտական տարացք։


• Ի՞նչ եք հասկանում  բանական էակ ասելով։Մարդ,որը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է:


• Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում։Արտին լեռան պալեոլիթյան կայան։

Սեպտեմբերի 12֊17։

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին։

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։Քիմիական երևվույթներն անվանում են նաև քիմիական ռեակցիաններ։
  2. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։Դրանք են՝ գույնի փոխոխությունը համի փոփոխությունը,հոտի հայտնվելը կամ անհետանալը գազի անջատումը կամ կլանումը ,լույսի անջատումը։
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։Դա նյութերի միմյանց հպվելն է,ջերմաստիճանն է , լույսի առկայությունը, և ճնշումը

Տնային առաջադրանք։

  1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։Լուցկու այրվելը,պղնձե կարմիր լարը տաքացնելիս սևանում է,թթված կաթի համը,սոդայի և քացախի փոխազդեցությունը։
  2. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։Լուսասինթեզը քիմիական ռեակցիա է
  3. Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։Հպվելը, օրինակ՝երկաթի մակերևույթի ժանգ է առաջանում,երբ միմյանց հպվում երկաթը ,օթը և ջուրը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Սեպտեմբերի 12-16


Հարցեր

• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։ Յուրաքաչյուր ազգ ունի իր հայրենիքը, դա այն տարածքն է , որտեղ նա դարեր շարունակ ապրում է , կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ:
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան: Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը : Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը՝ Հայրենիքը:
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։ Լեռնայն երկիր, Լեռնային կղզի: Օտարները կոչել են՝ Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի:
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։ Տարբեր ազգեր:
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։ Հայկական լեռնաշխարհն ունի բարձրադիր տարածք, ունի բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ:
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։ Կան 3 խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Ես եղել եմ Սևաննում: Սևանը ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյանց ծով անունով:
•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է:Ամենաբաձր լեռը Արագածն է, այն ունի 4096 մ բարձրություն:

1-9․09․2022

Ի՞նչ է հասարակագիտությունը:Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։

• Ինչու՞ պետք է ուսումնասիրել հասարակագիտություն:Հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր ու հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ։

• Ի՞նչ է համայնքը, ի՞նչ է հասարակությունը։ Համայնք-տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավոր Հայաստանում։Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ 

 

Սեպտեմբերի 1-9 առաջադրանքներ

Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը-Ավելի նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը-Գիտելիքներ մեր անցյալի մասին

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն-Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները։

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում-Իմ Հարենիքի մասին։

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։ Գյումրի և Սևան