Category Archives: հայրենագիտություն

Ամանորն Ուկրաինայում

Ամանորն Ուկրաինայում, երկրի պետական տոներից մեկն է։ Այն նշվում է ամեն տարի հունվարի մեկին։ Տոները սկսվում են դեկտեմբերի 31-ի գիշերը և շարունակվում են մինչև հունվարի 1-ը ըստ գրիգորյան տոմարի: Վերջին հարյուրամյակում այս ավանդույթը փոփոխությունների չի ենթարկվել։

Ուկրաինական հողերը, որոնք մտել են Լիտվական մեծ իշխանության, իսկ ավելի ուշ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, 1362 թվականից Նոր տարվա սկիզբ համարվել է հունվարի 1-ը, իսկ թվականությունը՝ «Քրիստոսի ծնունդից սկսած»։ Այս համակարգը հանդիպում է այդ ժամանակների գրավոր հիշատակարաններում։ Ռուսական կայսրության կազմի մեջ եղած շրջանում հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու տոն հաստատել է Պետրոս I-ը: Այդ օրենքը տարածում գտավ նաև Փոքր Ռուսիայի մեծ տարածքներում (ժամանակակից Ուկրաինա) 1700 թվականից։ XVIII-XIX դարերում Ամանորի նախատոնակը փոքրռուսիական հողերում կոչվում էր «շռայլ երեկո»։Կ.Ա. Տրուտովսկի՝ Կոլյդկաները Փոքր Ռուսիայում, XIX կեսեր.

Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»։ Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ։ Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը։ XIX դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը։

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով։ 

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:

Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: 

Описание: https://sofiohanyanschool.files.wordpress.com/2021/05/d5b5d5b0d5a5d5a4d5b0.png?w=840

Մեր ընտանիքի Ամանոր

Ողջույն, ես Ռոբերտն եմ:Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, քանի որ ամանորին ես շատ նվերներ եմ ստանում,հյուր ենք ընդունում,և մենք ենք հյուր գնում: Այդ օրերին ամեն ինչ գեղեցիկ է և հեքիաթային: Ես շատ եմ սիրում ամանորյա սեղանի ուտեստները,մենք գրեթե միշտ պատրաստում ենք արդեն ավանդույթ դարձած խոզի միս,խաշլամա և քյուֆթա

 (տաք ուտեստներից), աղցաններ,պասուց տոլմա և այլն:Հին ավանդական հայկական ուտեսներց է եղել ղափաման,հարիսան,տոլման,պասուց տոլման և այլն: Հնում ամանորյա սեղաններից անպակաս է եղել նաև չիրը,չամիչը,չարազը,մրգերը,որոնք առատության խորհրդանիշ են եղել:

  Ամանորը մենք միշտ դիմավորում ենք մեր տանը ծնողներիս և եղբորս հետ միասին:

Բայց մենք ունենք ընտանեկան ավանդույթ ամանորը դիմավորելուց հետո բոլորով հավաքվում ենք պապիկիս տանը և շարունակում ենք այնտեղ տոնել հարազատներով:

Այդ ավանդութը եկել է հայրիկիս ընտանիքից,երբ հայրիկս փոքր էր, իրենց տանը նույնպես կար այդ ավանդույթը՝ պապիկս իր քույրերի և եղբայրների ընտանիքների հետ միասին հավաքվում և գնում էին Վարդենիս՝ մեծ պապիկի տանը նշելու:

Ես հավատում եմ Ամանորի  հրաշքին և բոլորին մաղթում եմ խաղաղ և երջանիկ պահերով լի տարի:

Եվ այս գեղեցիկ տողերով էլ ցանկանում եմ եզրափակել…

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր: