Մայրենի

<<Կրթահամալիրի հոմանիշները>>

1,Միաբանություն

2,Կրթական պարտեզ

3,Արվեստանոց-արհեսանոց-լաբորատորիա

4,Մրջնանոց

5,Արշավախումբ

6,Ընտանիք

7,Համույթ

Միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում:Զինանշանը նման է վահանի,իսկ կենտրոնում խաչ է պատկերված:Խաչի ծայրերին կան տառեր՝Ո,Կ,Ա:Խաչի չորս անկյուններում կան պատկերված չորս առարկաներ,որոնք խորհրդանշում են վանականների հոգևոր ճամփորդությունը և շատ հաճախ բնորոշ են առաքյալի կյանքին՝ կրակ,վարդապետի գավազանը, բաց գիրք և զանգ:Ասվում է,իրական Մխիթարյան միյաբանությունը սրտում միշտ վառ է պահում Աստծո սիրո կրակը, իսկ երբ պետք է լինում հնազանդվել նա իրականացնում է իր առաքելությունը և սպառնում է Հիսուսի ավետարանով:1701թ.-ին սեպտեմբերի 8-ին վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանություն, այս ամենը կատարվում էր Կոստանդապոլիսում:1901թ.-ին միաբանության 200 ամյակին թողարկվեց հուշամեդալ:Հուշամեդալի տրամագիծը 61մմ է և այն պատրաստված է բրոնզից:

<<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>

Դիմանկար

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի ապա՝ , Էջմիածնի,Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա , որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ.  Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ.Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը  տեղափոխվել է Վենետիկ ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը , ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s